Ռուս խաղաղապահները 27 դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 191-ով՝ հասնելով 170011-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Արցախի Աժ 5 խմբակցություններից 3-ի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։
Կառնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը փետրվարի սկզբին զեկույց է ներկայացրել Ղարաբաղում իրավիճակի մասին՝ թվարկելով դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական խնդիրները, որ չեն լուծվել 2020-ի սեպտեբեր-նոյեմբերի պատերազմից հետո:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 27-ին՝ ժամը 19.30‚ երաժշտասերներին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է կայուն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել՝ ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հոգով պարտություն կրելն ամենավատ բանն է, պետք է որպես ինքնիշխան երկրի խորհրդարան՝ միասնական խոսք ասենք, այդ պատճառով մի քանի անկախ պատգամավորներով որոշել ենք հայտարարության նախագիծ մշակել, որով դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, մինչդեռ մեր իշխանական գործընկերները, չգիտես ինչու, ինչ-որ մտավախություններ ունեն այդ հարցում:
Թիվ 1 մանդատ ունեցող կառույցը՝ ԱԺ–ն, պարտավոր էր գերիների վերաբերյալ առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես գալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ես իրավապահներին էլ եմ ասել՝ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհասկանալի է և իրավաբանության ոչ մի նշույլ չկա այդ գործում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...